Մերկելը Էրդողանին կոչ է արել անհապաղ դադարեցնել գործողությունները Սիրիայում


10:55 , 14 հոկտեմբեր, 2019

Panorama.am-ը գրում է.

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և կոչ արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիս-արևելքում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ 

Ըստ աղբյուրի՝ հեռախոսազրույցը տեղի է ունեցել կիրակի օրը թուրքական կողմի նախաձեռնությամբ։

Նշվում է, որ զրույցի կենտրոնում եղել է Սիրիայի հյուսիս-արևելքում իրավիճակը՝ Թուրքիայի ռազմական գործողության սկզբից հետո։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: