ԱՄՆ-ի զինվորականները խոչընդոտում են Սիրիայի ԶՈՒ-ի՝ երկրի հյուսիս շարժվելուն․ ԶԼՄ-ներ


10:01 , 14 հոկտեմբեր, 2019

Ամերիկացի զինվորականները սահմանափակում են Սիրիայի կառավարական ուժերի առաջխաղացման հնարավորությունը, որոնք ուղարկվել են երկրի հյուսիս՝ Թուրքիային հակազդելու համար։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։

Նշվում է, որ սիրիացի զինվորականները փորձում են հասնել Մանբիջ քաղաք։

Միջադեպը, որը խոչընդոտել է Սիրիայի ԶՈՒ-ի անցնելուն, տեղի է ունեցել Մանբիջի արևմտյան շրջանների մատույցներում։