Ռոբերտ Փաթինսոնին «Օսկար»-ի են առաջադրել «Փարոս» ֆիլմի համար


04:46 , 14 հոկտեմբեր, 2019

Բրիտանացի դերասան Ռոբերտ Փաթինսոնն «Օսկար» մրցանակի է առաջադրվել «Փարոս» հոգեբանական հորորում տղամարդու լավագույն դերի համար: Այդ մասին հայտնել է NME-ն:

Սպասվում է, որ ֆիլմում նրա գործընկեր Ուիլեմ Դեֆոն կհավակնի «երկրորդ պլանի լավագույն դերասան» կոչմանը: Ռոբերտ Էգերսի ֆիլմը դրական արձագանքներ է ստացել Կաննում, իսկ ռեժիսորն ինքը արժանացել է Կինոքննադատների միջազգային դաշնության (FIPRESCI) մրցանակին:

Կինոնկարը պատմում է փոքր կղզու փարոսի երկու հսկիչների (Փաթինսոն եւ Դեֆո) փոխհարաբերությունների մասին: Հանդիսատեսների արձագանքների RottenTomatoes ագրեգատոր-կայքում ժապավենի վարկանիշը կազմել է 83 տոկոս, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: