Քեյթ Միդլթոնի եղբայրը պատմել է, թե ինչպես է քույրը իրեն փրկել ինքնասպանությունից


01:45 , 14 հոկտեմբեր, 2019

Քեմբրիջի դքսուհու կրտսեր եղբայրը՝ Ջեյմս Միդլթոնը, որը վերջերս հայտարարեց իր սիրելիի՝ Ալիզե Թևանեի հետ նշանադրության մասին, բրիտանական The Telegraph-ին տված հարցազրույցում բացահայտ պատմել է այն մասին, թե ինչպես է պայքարել ծանր ընկճախտի դեմ:

«Ես չէի կարողանում ոչինչ անել: Չէի կարողանում քնել, կարդալ, ուտել: Ես հեռացել էի բոլորից»,- հիշում է 32-ամյա Ջեյմսը: Նա նույնիսկ ի վիճակի չի եղել ստիպելու իրեն շփվել հարազատների հետ: Նրան նույնիսկ հետապնդել են ինքնասպանության մասին մտքերը: Սակայն ընտանիքը ժամանակին է նրան ցուցաբերել հզոր բարոյական աջակցություն: Քեյթ Միդլթոնը անձամբ է եղբորը ուղեկցել մասնավոր հոգեբուժական հիվանդանոց՝ հոգեթերապիայի սեանսների: Նրան աջակցել են նաև մյուս քույրը՝ Պիպպան, ինչպես նաև ծնողները՝ Քերոլ և Մայքլ Միդլթոնները:

Բուժումը շարունակվել է մեկ տարի և տվել իր արդյունքը: Այժմ Ջեյմսն իրեն երջանիկ է զգում: Բացի հարազատներից՝ ընկճախտը հաղթահարելու գործում նրան օգնել են նաև նրա հինգ շները: Նրա հոգեկան առողջության վերականգնմանը նպաստել է նաև Ալիզեի հետ հանդիպումը, և չի դիմանում ինչքան հնարավոր է շուտ նրան անվանելու իր տիկինը:

Միդլթոնը հայտարարել է, որ ընկճախտից ձերբազատվելը իրենից պահանջել է շատ ջանք և էներգիա, սակայն նա ուրախ է, որ անցել է այդ ամենի միջով, քանի որ «մյուս կողմից» նա դարձել է այն, ինչպիսին է հիմա: «Խոտն այժմ ավելի կանաչ է, քան եղել է»,- ասում է նա: