Էրդողանը բացատրել է թուրքական բանակի ներկայությունը Սիրիայում


01:45 , 14 հոկտեմբեր, 2019

Թուրքիայի ռազմական ներկայությունը Սիրիայում բացատրվում է նրանով, որ Սիրիայի կառավարությունն ի վիճակի չէ ինքնուրույն հակազդել ահաբեկիչներին: Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նա նաև քննադատել է արևմտյան երկրներին Սիրիայում «Խաղաղության աղբյուր» գործողության մեկնարկից հետո Անկարայի դեմ ուղղված սպառնալիքների համար: «Ոչ ոք չի կարող սպառնալիքների միջոցով ստիպել Թուրքիային նահանջել»,- շեշտել է Էրդողանը:

Թուրքիայի առաջնորդի խոսքերով, Անկարայի և քրդական խմբավորումների ներկայացուցիչների միջև բանակցություններն անհնար են:

«Դուք երբևէ տեսե՞լ եք, որ բանակցությունների նույն սեղանի շուրջ նստեն ահաբեկիչների հետ», հավելել է նա: