Վաճառքի է դրվել կղզին, որտեղ նկարահանել են «Կազինո Ռոյալը» և «Կարիբյան ծովի ծովահենները»


00:28 , 14 հոկտեմբեր, 2019

Բահամյան ոչ մեծ կղզին, որտեղ տեղի են ունեցել «Կազինո Ռոյալ» և «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմերի նկարահանումները, 87 մլն դոլարով դրվել է վաճառքի: Այս մասին հաղորդում է Mirror-ը:

Նշվում է, որ կղզու այդքան բարձր գինը միգուցե արդարացված է սպիտակ ավազով լողափերով, արմավենիներով, 5 վերանորոգված տներով և կահույքով, ինչպես նաև զբոսանավերի կայանատեղիներով:

Բացի դրանից, ոչ շատ հեռվում դերասան Ջոնի Դեպի կղզին է, որը խաղացել է «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմում Ջեկ Ճնճղուկի դերը: Մյուս կղզիներում ապրում են դերասան Թայլեր Փերին և հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին: