«Ջոկերը» կինովարձույթի առաջատարն է


23:30 , 13 հոկտեմբեր, 2019

Ամերիկացի ռեժիսոր Թոդ Ֆիլիպսի «Ջոկեր» ֆիլմը շարունակում է մնալ առաջատարը համաշխարհային կինովարձույթում, հաղորդում է The Variety-ն:

Կինոնկարը պրեմիերայից հետո երկրորդ հանգստյան օրերին 123.7 միլիոն դոլար է հավաքել:

«Ջոկերը» վարձույթում է արդեն 12 օր: Միևնույն ժամանակ, դրամարկղային հասույթը նվազել է միայն 29 %-ով:

Նշվում է, որ այս պահին Խոակին Ֆենիքսի գլխավոր դերակատարմամբ ժապավենն ամբողջ աշխարհում Warner Bros.-ի համար ավելի քան 543 միլիոն դոլար է վաստակել: