Սիրիայում 3 արտասահմանցի լրագրող է զոհվել՝ թուրքական օդուժի ավիահարվածների հետևանքով


23:15 , 13 հոկտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է․

Երեք արտասահմանցի լրագրող է զոհվել սիրիական Ռաս էլ Այն քաղաքի մոտով անցնող ավտոշարասյան ուղղությամբ թուրքական ռազմական օդանավերի իրականացրած հարձակման հետևանքով: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով քրդական աղբյուրին:

Աղբյուրի տվյալներով՝ ընդհանուր առմամբ, թուրքական օդուժի հարձակման հետևանքով ավելի քան 11 քաղաքացիական անձ է զոհվել: Բուժաշխատողների տվյալներով՝ զոհերի թիվը կարող է մեծանալ, քանի որ ռմբակոծման ժամանակ շուրջ 100 մարդ վիրավորվել է: Տուժածներից ոմանք ծանր վիճակով գտնվում են հիվանդանոցում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։