Սեքս ինքնաթիռում. բորտուղեկցորդուհին պատմել է ուղևորների նախասիրությունների մասին


21:15 , 13 հոկտեմբեր, 2019

Բորտուղեկցորդուհի Հիզեր Փուլը, որը գիրք է գրել ավիաընկերությունում աշխատանքի մասին, պատմել է ինքնաթիռում սեքսով զբաղվող ուղևորների նախասիրությունների մասին, գրում է Lenta.ru-ն:

Բորտուղեկցորդուհու խոսքերով, վերջերս նա սկսել է նկատել, որ առանձնանալու համար մարդիկ այլևս զուգարանից չեն օգտվում. «Շատերը զուգարան չեն գնում՝ նախընտերլով սեքսով զբաղվել հենց ինքնաթիռի սրահում՝ իրենց տեղերում»:

Նա հավելել է, որ նման դեպքերում ուղևորները ծածկվում են վերմակով և սկսում են մի կողմից մյուսը շրջվել, ուստի բոլորի համար պարզ է, թե ինչով են զբաղվում: Դրա դեմ պայքարելու համար որոշ բորտուղեկցորդուհիներ սկսում են լապտերիկով քայլել միջնացքով կամ կանգնել զույգի մոտ և բարձրաձայն հազալ: Փուլը նշել է, որ ինքնաթիռում ուղևորների նման գործողությունները հակասում են անվտանգության կանոններին, բայց ապօրինի չեն. «Այնուամենայնիվ, բորտուղեկցորդների ցուցումներին չհետևելը համարվում է անօրինական: Հետևաբար, եթե բորտուղեկցորդուհին խնդրում է ձեզ դադարեցնել, դուք ստիպված կլինեք անմիջապես դադարեցնել»: