Իշխանությունը Արարատի մարզի Նորաշեն գյուղում ժողովրդից խլվեց ու տրվեց քայլարաստ Գարիկ Սարգսյանին․ Հրանտ Մելիք-Շահնազարյան


16:14 , 13 հոկտեմբեր, 2019

Մի շաբաթ առաջ ոստիկանության ծառայողները կոտրել են Արարատի մարզի Նորաշեն գյուղի համայնքապետարանի դռները ու մարզպետի մարդուն, որ ընտրությունների ժամանակ ընդամենը 180 ձայն էր հավաքել, համայնքապետ կարգել։ Նման միջամտության անհրաժեշտություն էր առաջացել այն բանից հետո, երբ մարզպետ Գարիկ Սարգսյանը որոշել է, որ գյուղի ընտրված համայնաքապետ Նորայր Գրիգորյանը, ով մոտովորապես 2000 ձայն է հավաքել ընտրությունների ժամանակ, այլևս չպետք է պաշտոնավարի։ Գյուղացիներն իրենց բողոքի ձայնը բարձրացրին, ցույցեր արեցին, փորձեցին կանգնել իրենց գյուղապետի մեջքին, բայց Ոստիկանության ուժերն ավելի կազմակերպված էին։ Իշխանությունը Արարատի մարզի Նորաշեն գյուղում ժողովրդից խլվեց ու տրվեց քայլարաստ Գարիկ Սարգսյանին։

Իսկ երեկ Սարգսյանն արդեն հայտարարում է. «Ոստիկանությունը միշտ էլ օրվա իշխանության ծառայողն է»։

Անցած տարվա ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած հեղաշրջումը Հայաստանում շատերն են «դեբիլների ապստամբություն» կոչում։ Գարիկ Սարգսյանի խոսքին ու գործին ես նայում՝ մարդիկ ճիշտ են։ Դե իհարկե՝ ոչ միայն նրա, բայց համաձայնեք, որ կոկորդիլոսների մասին պարբերաբար հանրային «դասախոսություններով» հանդես եկող մարզպետը, որ նաև չգիտի, թե մեկ հեկտարը քանի քառակուսի մետր է ու ընդհանրապես ի՞նչն են հեկտարով չափում, դեբիլների ապստամբության սիմվոլը դառնալու ամենառեալ հավակնորդն է։

Ցանցում շատերն են զարմանում, թե ինչու է Փաշինյանը հանդուրժում Գարիկ Սարգսյանի՝ տգիտության ու սրիկայության քայլերթը։ Կարծում եմ՝ ամեն ինչ պարզ է։ Տեսեք, նույն Նորաշենի օրինակով բացատրեմ։ Այնտեղ իշխանությունը գողացվում է ժողովրդից ու դա արդեն նախադեպ է։ Ինչքան էլ ասենք՝ գիժ է, դեբիլ է, ինչ է, բայց փաստը մնում է փաստ՝ Հայաստանում արդեն ընտրված համայնքապետերին պաշտոնանկ են անում, տեղը իրենց մարդկանց ժպ նշանակում։ Հասկանու՞մ եք՝ այստեղ հենց նախադեպն է կարևոր իրենցքայլականների համար։ Գարիկ Սարգսյանը իրականում մեծ ծառայություն է մատուցում վարչապետին, Փաշինյանն էլ դրա համար շատ շնորհակալ է։