Մահվան ելքով վթար` Մարտունի քաղաքում


11:19 , 3 հուլիս, 2013

1in.am-ը գրում է.

Հուլիսի 2-ին, ժամը 09.40-ին, 1951 թ. ծնված Սամվել Գասպարյանի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Մարտունի քաղաքի Պռոշյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել բետոնե պարսպին:

Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ պատահարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:

Կատարվում է քննություն: