2019 թվականի 20 լավագույն սմարթֆոնները, ըստ Business Insider-ի


15:12 , 13 հոկտեմբեր, 2019

Business Insider-ը հրապարակել է լավագույն 20 սմարթֆոնների ցուցակը, որոնք հիմնականում առաջարկվում են գնել 2019 թվականին: Վարկանիշը կազմվում է`հաշվի առնելով բնութագրերի և ընթացիկ գների հարաբերակցությունը: Ահա թե ինչու բոլորովին նոր iPhone 11 Pro և Pro Max մոդելները հեռու են առաջին տեղից:

Առաջին հորիզոնականում OnePlus 7T սմարթֆոնն է, որը այժմ հնարավոր է գնել մոտ 599 դոլարով։ Այն հագեցած է 90 Հց թարմացման արագությամբ էկրանով, բարելավված եռակի տեսախցիկով և Qualcomm Snapdragon 855+ պրոցեսորով:

Երկրորդ հորիզոնականում iPhone 11-ն է, որը ԱՄՆ-ում հիմա հնարավոր է գնել 699 դոլարով։ Այս սմարթֆոնը կոչում են թարմացված iPhone XR՝ նորացված տեսախցիկներով և նոր գույներով: Բացի սև, սպիտակ և կարմիր գույներից, կան անանուխ-կանաչ, ավազոտ դեղին և գունատ յասաման երանագները:

iPhone 11-ը Apple-ի առավել մատչելի սմարթֆոնն է` ծայրահեղ լայն անկյունային ոսպնյակներով:

OnePlus 7 Pro-ն երրորդն է այս շարքում՝ 670 դոլար արժեքով։ OnePlus 7-ը ունի OPPO Find X-ին շատ նման դիզայն: 6,5 դյույմ անկյունագիծ ունեցող AMOLED էկրանը ունի Full HD+ (2340×1080): Սարքավորումը աշխատում է Snapdragon 855 մոբայլ պլատֆորմում:

Լավագույն սմարթֆոնների ամբողջական 20-յակը

Անցյալ տարի Business Insider-ի թոփ 20 ցուցակը գլխավորում էր  OnePlus 6T-ը, որին հաջորդեցին iPhone XR-ը և ֆլագմենային Google Pixel 3-ը և 3 XL-ը։