Սիրիայի քրդերը հայտարարել են, որ 7 տանկ և ավելի քան 70 թուրք զինվորականի են ոչնչացրել


11:22 , 13 հոկտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Սիրիայի քրդական ստորաբաժանումները մարտավարական նահանջից հետո կրկին վերահսկողություն են հաստատել Հասեք նահանգի Ռաս էլ Այն քաղաքի մեծ մասի վրա: Այս մասին ասված է «Դեմոկրատական Սիրիայի ուժեր» զինված կոալիցիայի տարածած հաղորդագրության մեջ, հաղորդում է ТАСС-ը:

«Քուրդ ապստամբներին հաջողվել է խփել յոթ տանկ և ոչնչացնել 75 թուրք զինվորների և վարձկանների, ևս 19-ը վիրավորվել են»,- ասված է փաստաթղթում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ