Մեր երկրի գոյությունը վտանգած ապաշնորհ նախագահները


11:03 , 3 հուլիս, 2013

Մի երկու տարի առաջ, երբ ռուսները Ադրբեջանին վաճառեցին Ս-300 հակահրթիռային կայանքները, Լավրովը հայերիս հանգստացնում էր, թե դա պաշտպանողական զինատեսակ է, իսկ այսօր լռել է` անժխտելի է իրենց վաճառած զինատեսակի` «Սմերչ»-ի` զուտ հարձակողական և ընդսմին մարդկային պոտենցիալին դեմ ուղղված զինատեսակ լինելը, իր կործանարար հզորությամբ երկրորդը` միջուկային զենքից հետո: Ահա ուր հասցրին մեզ Բ-26-ում նստելու համար անազնիվ պայքար մղած և այդ պայքարում արտաքին ուժերին գերի դարձած, մեր երկրի գոյությունը վտանգած, ապաշնորհ նախագահները..., որոնք անկարող եղան, և կամ չուզեցին, երկիրը նորմալ հունով զարգացնել` ասպարեզ բացելով հայի գիտական ստեղծագործ մտքի համար...