Սիրիական քրդաբնակ քաղաքների մասին տեղեկատվություն, որոնք գտնվում են թուրքական ռազմական գործողությունների դաշտում


20:50 , 12 հոկտեմբեր, 2019

Ներկայացնում եմ այս պահի դրությամբ սիրիական քրդաբնակ համեմատաբար խոշոր քաղաքների մասին տեղեկատվություն, որոնք գտնվում են թուրքական ռազմական գործողությունների դաշտում:

Թել Աբյադ

Սիլոքում և Թել Աբայդում ծանր մարտեր են, թուրքական բանակն օգտագործում է բոլոր հնարավոր ռազմական տեխնիկան և տեխնիկական այլ սարքավորումներ: Թել Ֆինդեր և Յափեսի երկու գյուղերի մոտ ևս մարտերը շարունակվում են: Թուրքկան բանակը և թուրքական բանակի աջակցությունը վայելող զինված խմբերը տվել են 11 զոհ, քրդական կողմն ունի երկու զոհ և հինգ վիրավոր:

Սերեքանիյե

Սերեքանիյեն գտնվում է շրջափակման մեջ, քրդական ուժերը դեռևս թույլ չեն տալիս, որ քաղաք մտենեն զինված խմբավորումները:
Փորձ է արվում ճեղքել շրջափակումը: Այստեղ թուրքական կողմն ու նրա աջակիցներն ունեն 94 զոհ և 80 վիրավոր, քրդական կողմն ունի 20 զոհ և 24 վիրավոր:
Այժմ մարտեր են ընթանում Թել-Հելեֆ, Էլեզիզիյե, Թել Էրքեմ, Ղիրբեթ Բենաթ, Թել Ղենիզեր և Դիվերա գյուղերի մերձակայքում:

Քոբանի

Քոբանիյում քրդական կողմին հաջողվել է վերացնել թուրքական ուժերի աջակցությունը վայելող խմբավորումների մեկ հենակետ իր ողջ զինանոցով: Թուրքական կողմի աջակիցներն ունեն մեկ զոհ: Այժմ գնդակոծվում է Էլի Շար գյուղը:

Ամուդե

Դիբերսիյե և Ամուդե բնակավայրերը գնդակոծվել են կեսօրին: Քրդական կողմից կա մեկ զոհ, քրդերին այստեղ ևս հաջողվել է վերացնել մեկ հենակետ և BMB տեսակի զրահապատ տեխնիկա:

Քամիշլո

Թուրքական բանակը և նրա աջակից ռազմական խմբերը քաղաքի ծայրամասերում մարտի են բռնվել քրդերի հետ, որի արդյունքում հաջողվել է քրդերին չեզոքացնել քաղաքի վրա գրոհը: Սեգիրա գյուղում թուրքական բանակի զրահապատ մեքենա է ոչնչացվել, խոսվում է մեծ թվով զոհեր մասին, սակայն հստակ թվեր դեռևս չկա:
Քամիշլոյում ԻՊ-ի զինյալները ռեստորաններից մեկի մոտ պայթուն են իրականացրել, որի հետևանքով զոհվել է վեց քաղաքացիական անձ:

Դերիկ

Թուրքական բանակը փորձել է մտնել Դերիկ, սակայն Քեսիր գյուղի մոտ հանդիպել է դիմադրության , ինչի հետևանքով կրել է կորուստներ և դադարեցրել առաջխաղացումը: Թուրքական բանակը կորցրել է վեց զինվոր, իսկ 23-ը վիրավորվել են:
Ջարոուդիե, Բաբիլե ( Ջազիրե Բոթթան շրջան) գյուղի մոտակայքում ծանր մարտեր են տեղի ունեցել:
Դերիքա Բերավի գյուղում քրդերին հաջողվել է չեզոքացնել թուրքական ռազմական ներկայությունը , այստեղ ևս վերացվել է հենակետ, թուրքական կողմն ունի 6 զոհ և 21 վիրավոր: