Մոնտենեգրոն օտարերկրացիներին առաջարկել է քաղաքացիություն 450 հազար եվրոյի դիմաց


20:32 , 12 հոկտեմբեր, 2019

Մոնտենեգրոն ընդգրկվել է եվրոպական այն երկրների ցանկում, որոնք պատրաստ են իրենց քաղաքացիությունը շնորհել ներդրումների դիմաց: Բոլոր ցանկացողները պետք է 450 հազար եվրո ներդնեն պետության զարգացած շրջաններում կառավարության կողմից հաստատված նախագծերում՝ գրում է news.ru-ն:

Մեկ այլ տարբերակ է՝ 250 հազար եվրո ներդրումներ կատարել պակաս զարգացած շրջաններում: Այնուամենայնիվ, այդ դեպքում պետք է կատարել բարեգործական ներդրում՝ 100 հազար եվրո, պետական հատուկ ֆոնդի համար, ինչպես նաև վճարել պետական տուրք` 15 հազար եվրո, սեփական անձի համար և 10 հազար եվրո՝ ընտանիքի մյուս անդամների համար:

Ներդրումը կատարելուց հետո գործատուն պետք է անցնի անվտանգության ստուգում: Դրական արդյունքի դեպքում նա կստանա Մոնտենեգրոյի մշտական բնակչի կարգավիճակ, իսկ վեց ամիս անց կդառնա լիարժեք քաղաքացի։