Քրդական կողմը հերքում է, որ Ռաս ալ-Աինը գտնվում է թուրքական բանակի վերահսկողության տակ


16:45 , 12 հոկտեմբեր, 2019

Քրդական կողմը հերքում է քիչ առաջ թուրքական կողմի տարածած լուրերը, որ Ռաս ալ-Աինը գտնվում է թուրքական բանակի վերահսկողության տակ:

Միևնույն ժամանակ, քրդերը հայտնում են, որ Դեյր էլ-Զոր քաղաքում անհայտ զինված խմբավորումները խաղաղ բնակչության նկատմամբ բռնություն են կիրառել, ինչի մասին տեղյակ է պահվել միջազգային կառույցներին: