Այսօր աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի ծննդյան օրն է


16:23 , 12 հոկտեմբեր, 2019

Դուդուկահար, որն աշխարհում ասոցացվում է մի ամբողջ Հայաստանի հետ, որի դուդուկը գերում է արտասահմանցիներին եւ հնչում ամենահայտնի ֆիլմերից մի քանիսում («Գլադիատոր», «Սիրանա», «Արյունոտ ադամանդ», «Ձյուն եւ մոխիր» եւ այլն):

Իհարկե, խոսքը դուդուկի լեգենդար վարպետի՝ Ջիվան Գասպարյանի մասին է, որն այսօր՝ հոկտեմբերի 12-ին, նշում է ծննդյան 91-ամյակը:

Աշխարհահռչակ դուդուկահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանը 6 տարեկանում արդեն նվագում էր դուդուկ:

Իր գործունեության ընթացքում դուդուկահարը գնահատվել է ոչ միայն հիացական խոսքերով, այլեւ պարգեւներով: Առաջին մրցանակը Գասպարյանը ստացել է 1956թ․-ին, իսկ 1959թ․-ին Չորրորդ միջազգային փառատոնի ժամանակ արժանացել է ոսկե մեդալի: Նույն մրցույթին դուդուկահարը մասնակցել է նաեւ 1962 եւ 1973թթ․՝ արժանանալով արծաթե եւ բրոնզե մեդալների, իսկ 1973թ․-ին նրան շնորհվել է ՀՀ Ազգային արվեստագետի պատվավոր կոչում:

Անցած տարի հոբելյանական 90-ամյակը վարպետը նշելու տրամադրություն չուներ, ինչը պայմամավորված էր լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան հետ: Սակայն նոյեմբերի 26-ին մշակույթի նախարարությունը մեծ համերգով տոնեց մեծն դուդուկահարի հոբելյանական տարեդարձը: