Օրանիա. քաղաք Աֆրիկայում, որտեղ ապրում են միայն փոքրամասնություն համարվող սպիտակամորթները


21:00 , 12 հոկտեմբեր, 2019

1994 թ. սկսած Հարավաֆրիկյան Հանրապետության տարածքում գործում է Օրանիա անվանմամբ փոքրիկ քաղաք։ Այնտեղ բնակվում են բացառապես սպիտակամորթներ, իսկ սևամորթների մուտքը թույլատրվում է միայն ցերեկը՝ հատուկ թույլտվությամբ։ Օրանիայի գոյության պաշտոնական նպատակը աֆրիկաներների մշակույթի և ավանդույթների պահպանումն է։ Սակայն դրա հիմնադիրները խոսում են նաև 50-հազարամյա անկախ սպիտակ քաղաքի ստեղծման մասին։

Սպիտակ փոքրամասնություն

Հարավաֆրիկյան Հանրապետությունում ապրում է ավելի քան 54 միլիոն մարդ, որից 3 միլիոնը՝ աֆրիկաներներ։ Այդպես են կոչվում հոլանդացի, գերմանացի և ֆրանսիացի ներգաղթյալների հետնորդները, որոնց պատկանել է պետությունում իշխանությունը։

1994 թ. ապարտեիդի ռեժիմը, որն իրենից ենթադրում էր սևամորթների և սպիտակամորթների առանձին բնակեցում, տապալվեց։ ՀԱՀ-ում իշխանության անցան սևամորթները, իսկ ռասիստական ապարատի նախկին «տերերը» փոքրամասնություն դարձան։

2008 թ. ՄԱԿ-ի IX գլխավոր ասամբլեայում, որը տեղի ունեցավ Բելգիայում, աֆրիկաներները ճանաչվեցին ազգ, որը չունի սեփական պետություն։ Սակայն դեռ 1990 թ. Կառլ Բոշոֆը՝ ՀԱՀ-ի նախկին վարչապետի փեսան, հասկանում էր, որ իր պետությունում մեծ փոփոխություններ են տեղի ունենալու։ Այդ կապակցությամբ նա Օրանժ գետի ափին փոքրիկ քաղաք հիմնել, որը «սպիտակ կղզի» կդառնար «սև ալեկոծ ծովում»։

Սպիտակ անկլավ

9 քկմ տարածքում բնակություն հաստատեց 13 մարդ, որոնք իրենց քաղաքն անվանեցին Օրանիա։ Անկլավը գտնվում է մասնավոր ընկերություն Vluytjeskraal Aandeleblok-ի տիրապետման տակ, և ընկերության բաժնետերերը հենց բնակիչներն են։

Օրանիայում բնակություն հաստատել կարող է միայն աֆրիկաները, որը չունի դատվածություն։ Համայնք նոր մարդ ընդունելուց առաջ նրա հետ հարցազրույց են անցկացնում։

Ամեն տարի բաժնետերերը ժողով են անցկացնում և քվեարկությամբ ընտրում քաղաքապետ ու ութ տնօրեն, որոնք կազմում են քաղաքային խորհուրդը։ Վերջինս պատասխանատու է հասարակական աշխատանքների անվտանգության, կազմակերպման համար։ Հիմնական հարցերը լուծվում են հանրաքվեի միջոցով։

Քաղաքում գործում է կլինիկա, երկու դպրոց, ոստիկանության բաժին, իսկ արտաքին աշխարհի հետ կապը հասցված է նվազագույնի։ Օրանիայի խորհուրդը մշտապես նոր հողեր է փորում և հատուկ ուշադրություն դարձնում էկոլոգիային։ Քաղաքը մշակում է աղբի 95%-ը և 2020 թ. նախատեսում է 80%-ով հենվել արևային էներգիայի վրա։

Օրանիան ունի իր արժույթը՝օրան, որը համապատասխանում է հարավաֆրիկյան ռանդուի հետ։ Օրան շրջանառվում է միայն քաղաքի տարածքում։ Թույլատրվում  է կիրառել նաև օրայի էլեկտրոնային տարբերակը։

Օրնիայի դրոշի վրա պատկերված է թևքերը վեր բարձրացրած տղա, ոը խորհրդանշում է, որ քաղաքի բնակիչները պատրաստ են աշխատել և մարտել։

Օրանիայի բնակչության 25%-ը փոքր դպրոցահասակ երեխաներ են։ Նրանց կրթության համար կառուցվել է երկու քրիստոնեական դպրոց։ Երեխաներին նաև ինքնապաշտպանության արվեստ են սովորեցնում։

Սպիտակամորթ համայնքի գոյությունն ապահովելու համար բաժնետերերն ամեն տարի գումարային ներդրումներ են կատարում, սակայն իր հարաբերական ունևորության համար քաղաքը պարտական է գյուղատնտեսությանը։ Օրանիայի եկամուտի հիմնական աղբյուրը կարիա պեկանի պլանտացիաներից է ստացվում, որը աֆրիկաներներն արտահանում են Չինաստան։

Նրանք աճեցնում են նաև բամբակ և այլ տեխնիկական մշակաբույսեր։ Տնօրենների խորհուրդը շեշտը դնում է անհատ ձեռնարկատերերի վրա։ Օրանայում աշխատում է ավելի քան 100 մանր ձեռնարկատեր և 7 շինարարական ընկերություն։ Մեծ ուշադրություն է դարձվում զբոսաշրջության զարգացման վրա։  

Քաղաքի գլխավոր խնդիրներն են տների անբավարարությունը, տղամարդկանց թվի գերազանցումը և ցածր աշխատավարձերը։ Բարդությունները Օրանիային չեն խանգարում զարգանալ։ Գործազրկության մակարդակը քաղաքում ընդամենը 3% , իսկ յուրաքանչյուր տարի տնտեսական 10% աճ է գրանցվում։