Նազարբաևը հայտնել է իր հրաժարականի պատճառները


14:41 , 12 հոկտեմբեր, 2019

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ հրաժարականի որոշում է կայացրել, քանի որ երկրին փոփոխություններ և նոր մարդիկ էին հարկավոր։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նազարբաևի խոսքով՝ նախագահի պաշտոնից հեռանալը կանխամտածված քայլ էր, ինչի համար նա չի զղջում։ Նա նշել է, որ երկրի բնակչությունը կարող է հոգնել միևնույն մարդուց, որը երկար ժամանակ առաջնորդում է այն։

«Փոփոխություններ են անհրաժեշտ, ոչինչ տեղում չի կանգնում, նոր մարդիկ են անհրաժեշտ, ցանկցած մեկ այլ մարդ՝ նա նոր հայացք, նոր վերաբերմունք ունի»,-ասել է Նազարբաևը։