Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակը


13:38 , 12 հոկտեմբեր, 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից:

Երկու երկրների առաջնորդներն ի շարունակություն երեկ Աշխաբադում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում ունեցած զրույցի՝ քննարկել են Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակը։

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցերի։