Ոստիկանությունը միշտ էլ օրվա իշխանության ծառայողն է. Արարատի մարզպետ. Video


13:29 , 12 հոկտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Ոստիկանապետը, ուսադիր կրողը չի կարող լինել կուսակցության անդամ, այդ թվում՝ Հունան Պողոսյանը: Այս մասին «Իմ քայլը՝ հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը` անդրադառնալով լրագրողի հարցին, թե ինչու շատ նախկին հանրապետականներ այս իշխանությանն օրոք նշանակվեցին պաշտոնների, օրինակ` Հունան Պողոսյանը` Սյունիքի մարզպետի պաշտոնում:

«Հունան Պողոսյանը «Հանրապետական» կուսակցության անդամ չի եղել: Նա եղել է ՀՀ ոստիկան, սպա, գեներալ, և դա պետք չէ կապել «Հանրապետական» կուսակցության հետ»,-ասաց մարզպետը: