ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարի պաշտոնակատարը լքել է զբացեցրած պաշտոնը


12:29 , 12 հոկտեմբեր, 2019

Panorama.am-ը գրում է.

ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարի պաշտոնակատար Քևին Մակելինենը  լքում է զբաղեցրած պաշտոնը։ Այս մասին գրում է rg.ru-ն՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թվիթերյան գրառումը։

Սպիտակ տան ղեկավարը հայտնել է, որ Մակելինենը այժմ ցանկանում է տեղափոխվել  մասնավոր հատված և ավելի շատ ժամանակ անցկացնել իր ընտանիքի հետ։ 

Թրամփը շնորհակալություն է հայտնել նրան՝ նշելով, որ վերջին վեց ամիսների ընթացքում զգալի առաջընթաց է արձանագրվել անվտանգության իրավիճակի բարելավման հարցում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: