Համացանցում են հայտնվել Ճապոնիայում ահագնացող «Հագիպիս» թայֆունի առաջին կադրերը (Video)


11:17 , 12 հոկտեմբեր, 2019

Ճապոնիայի ափերին է մոտենում «Հագիպիս» հզոր թայֆունը: Համացանցում են հայտնվել առաջին կադրերը, որոնցում երևում է, թե ինչպես է քամին պոկում տների տանիքները, արմատախիլ անում ծառերն ու վնասում ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է REN Tv-ին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ճապոնիայում շուրջ 500 000 տուն մնացել է առանց էլեկտրականության «Հագիպիս» թայֆունի մոտենալու հետևանքով: Ավելի քան 200 000 մարդ տարհանվել է:

Հաղորդվում է նաև, որ թայֆունը լայնածավալ ընդհատումներ է առաջացրել երկաթուղային և օդային երթևեկության մեջ: Հոկտեմբերի 12-ին 1190 ավիաչվերթ կչեղարկվի: Նույն օրվա առավոտյան կամ ցերեկը կանգ կառնի երկաթուղային ընկերությունների մեծամասնության գնացքների երթևեկությունը:

Տոկիոն և մայրաքաղաքի տարածաշրջանը թայֆունի ազդեցությունը կզգան հատկապես հոկտեմբերի 12-ի ուշ երեկոյան: