Ցոլակյանը լռեց, թեև օրեր առաջ քննադատել էր ԱԱԾ ղեկավարի մասին օրենքը. «չէ, չեմ փոշմանել». «Հրապարակ»


10:12 , 12 հոկտեմբեր, 2019

«Հրապարակ» թերթը գրում է.

«ԱԻ նախարար, Արթուր Վանեցյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնում երաշխավորած Ֆելիքս Ցոլակյանին ասացինք. մամուլը գրում է, որ Դուք եւս առաջիկայում հրաժարական կտաք։ «Չէ, չեմ տա»,- ակնհայտ չուզելով՝ պատասխանեց նա: Իսկ փոշմանե՞լ եք, որ ՀՀԿ-ից անցում կատարեցիք «Իմ քայլ»` իշխանական դաշտ։ «Չէ, չեմ փոշմանել»:

ԱԱԾ-ում երկար տարիներ աշխատած պարոն Ցոլակյանն ինչպե՞ս է վերաբերվում այն օրենքին, որը նախատեսում է, որ 4 տարի Հայաստանում ապրած 25 տարեկան ցանկացած մեկը կարող է դառնալ ԱԱԾ ղեկավար։ Ցոլակյանը լռեց, թեեւ օրեր առաջ քննադատել էր այդ օրենքը։ Բա Սերժի վախտ էդպե՞ս էր՝ հա՛մ ակտիվ խոսում էիք, հա՛մ ազատ քննադատում։ «Ինչքան պետք է, խոսացել եմ` հերիք է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: