Բռնցքամարտի աշխարհի չեմպիոնը վթարի է ենթարկվել և դուրս շպրտվել Ferrari-ից (Video)


09:51 , 12 հոկտեմբեր, 2019

IBF և WBC վարկածներով կիսաթեթևագույն քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի չեմպիոն, ամերիկացի Էրոլ Սփենս կրտսերն ավտովթարի է ենթարկվել: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 11-ին Դալասում:

Ինչպես հայտնում է «Известия»-ն, բռնցքամարտիկի Ferrari-ին սլացել է մեծ արագությամբ: Վթարի արդյունքում մեքենան մի քանի անգամ շրջվել է, իսկ վարորդը դուրս է շպրտվել: Նա տեղափոխվել է հիվանդանոց: Նշվում է, որ Էրոլ Սփենս կրտսերը մեքենան վարել է առանց ամրագոտիների:

Հավելենք, որ բռնցքամարտիկը կարիերայի ընթացքում տոնել է 26 հաղթանակ, որից 21-ը` նոկաուտով, և չի կրել ոչ մի պարտություն: