Անօրինականություն, որը թույլ է տրվել Երևանի քաղաքապետարանի կողմից. 14-հարկանի շենքից 30 մ հեռավորության վրա 16-հարկանի շենք են կառուցում (Photo)


09:23 , 12 հոկտեմբեր, 2019

Ֆուչիկի 1/3 հասցեում կառուցած 14-հարկանի բնակելի շենքից ընդամենը 30 մետր հեռավորության վրա կառուցվում է 16-հարկանի բնակելի շենք՝ խախտելով շինարարական բոլոր նորմերը։ Կառուցապատողը, իմանալով, որ Աբելյան փողոցի վրա արգելված է 6 հարկից բարձր շենքի կառուցումը ինչ-ինչ ճանապարհներով փոխել է կառուցվող շենքի հասցեն՝ ստանալով Ֆուչիկի 1/1 և 1/2 հասցեները կասկադաձև շենքի համար։
Հանրային լսումները կազմակերպվել են այլ հասցեում, ոչ շահագրգիռ մարդկանց հետ, որի մասին մենք տեղեկացել ենք ամիսներ անց։ Կառուցապատողը մեր շենքի բնակիչներից և ոչ ոքի հետ չի հանդիպել և չի քննարկել մեր շենքին հասցվող հնարավոր վնասները։

Սա կատարյալ անօրինականություն է, որը թույլ է տրվել Երևանի քաղաքապետարանի կողմից։