Operativ.am-ը գրում է.
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 11-ին հանդիպում է ունեցել «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի շրջանակներում մեր հանրապետությունում գտնվող Բելգիայի, Կիպրոսի եւ Չեխիայի պատվիրակությունների անդամների հետ, որոնց կազմում էին խորհրդարանականներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին Արցախի նախագահի մամուլի ծառայությունից։
Քննարկվել են Արցախ-Բելգիա, Արցախ-Կիպրոս եւ Արցախ-Չեխիա կապերին առնչվող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանն Արցախին սատարելու գործում ունեցած նշանակալի ավանդի համար պետական պարգեւներ է հանձնել երեք պատգամավորի:
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը, պաշտոնատար այլ անձինք: