Թեհրանը պատրաստ է բանակցություններ վարել Սաուդյան Արաբիայի հետ. Զարիֆ


06:30 , 12 հոկտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Իրանը պատրաստ է բանակցություններ վարել Սաուդյան Արաբիայի հետ: Բանակցությունները կարող են տեղի ունենալ նաև այլ երկրների միջնորդությամբ: Այս մասին TRT-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: Փոխանցում է «РИА Новости»-ն: 

«Սաուդյան Արաբիայի հետ ցանկացած հարցի քննարկման համար մենք միշտ բաց ենք եղել: Սաուդյան Արաբիան մեր հարևան երկիրն է և մենք այլընտրանք չունենք, բացի միմյանց հետ բանակցություններ վարելուց: Մենք հիմա էլ պատրաստ ենք քննարկումների, որոնք կարող են տեղի ունենալ նաև այլ երկրների միջնորդությամբ»,- ասել է Զարիֆը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։