5 կանայք, ովքեր, լինելով հասարակ ընտանիքից, ամուսնացել են արքայազնների հետ և դարձել թագուհի


01:14 , 12 հոկտեմբեր, 2019

Շատ աղջիկներ մանուկ հասակում երազում են դառնալ արքայադուստր, և ոմանց երազանքն իրականանում է։ Փորձը ցույց է տալիս, որ ամուսնության առաջարկ ստանալու և արքայադուստր դառնալու համար ամենևին էլ հրաշքներ հարկավոր չեն։ Երբեմն բավական է անգամ ամենաչնչին մանրուքը, օրինակ՝ ճիշտ ժամանակին ափսեներ լվանալը։

Միայնակ մայրը, ով սուրճ էր վաճառում, գրավել է գահաժառանգին

Նորվեգական գահի ժառանգորդ Հոկոնը գնացել է հոր հետքերով։ Իր ապագա կնոջը՝ Մետտե-Մարիտին, նա առաջին անգամ հանդիպել է երաժշտական փառատոնի ժամանակ։ Արքայազնը հավանեց շիկահերին, իսկ ժողովուրդը՝ ոչ։ Նա իր երեխային միայնակ է մեծացրել, որոշ ժամանակ մատուցողուհի է աշխատել և, շշուկների համաձայն, շփվել է ոչ այդքան բարոյական մարդկանց հետ։ Բայց այս ամենը զույգին չխանգարեց ամուսնանալ։

Տեղագրագետը, ափսեներ լվանալով, գրավել է Բելգիայի արքայազնին

Բելգիայի արքայադուստր Քլերն իր տիտղոսը ստացել է Ալբերտ 2-րդ արքայի կրտսեր որդու հետ ամուսնանալուց հետո։ Նա անցյալում ոչ մի կասկածելի դրվագ չի եղել։ Նա մեծահարուստի դուստր է, հետաքրքրվում է բնանկարով և ձիավազքով։ Մասնագիտությամբ տեղագրագետ է։ Իսկ մի անգամ երեկույթից հետո նա օգնել է իր նոր ծանոթ Լորանին լվանալ ափսեները։ Ամեն ինչ ինչպես հեքիաթում. նա արքայազն էր, նրանք ամուսնացան և հիմա մեծացնում են իրենց 3 երեխաներին։

Թարգմանչուհին պաշտոնական հանդիպման ժամանակ ընդհանուր լեզու է գտել ապագա թագավորի հետ

Թագուհի Սիլվիան ծնվել է Գերմանիայում, մանկությունն անց է կացրել Բրազիլիայում, իսկ ամուսնացել է Շվեդիայի թագավորի հետ։ Ապագա միապետի հետ նա ծանոթացել է Մյունխենի Օլիմպիական խաղերի ժամանակ։ Կարլ 14-րդ Գուստավը պաշտոնական այցով էր եկել, իսկ Սիլվիան աշխատում էր որպես գիդ-թարգմանչուհի։ Աղջիկը տիրապետում 5 օտար լեզվի, որոնց մեջ շվեդերենը չէր մտնում։ Այն նա սովորել է 4 տարի անց՝ թագավորի հետ ամուսնանալուց հետո։

Ռեալիթի-շոուի աստղը դարձել է ամենացանկալի արքայազններից մեկի կինը

Շվեդական իշխող դինաստիայի ևս մեկ ներկայացուցիչ՝ արքայազն Կարլ Ֆիլիպ։ Նա համարվում էր ամենացանկալի չամուսնացած արիստոկրատներից մեկը, սակայն ազատությունից զրկվել չէր շտապում, մինչև որ ծանոթացավ ռեալիթի-շոուի աստղ Սոֆյայի հետ։ Զույգն ամուսնացավ՝ դեմ գնալով հանրային կարծիքին. հարսնացուին քննադատում էին շատ անկեղծ լուսանկարների համար։

Վենետիկի արքայազնը չկարողացավ դիմադրել դերասանուհու գայթակղությանը

Էմանուել Ֆիլիբերտ Սավոյսկին՝ Վենետիկի արքայազնը, 11-րդ դարից սկիզբ առնող դինաստիայի ներկայացուցիչ է։ Նրա կինը դերասանուհի է, ինժեների և ուսուցչուհու դուստր։ Թեև մայրական գծով Կլոտիլդ Կուրոն արիստոկրատ նախնիներ ուներ, այնուամենայնիվ, շատերին արքայազնի համար համապատասխան կին չէր թվում։ Պատճառը նրա քաղաքական հայացքներն ու «անլուրջ» մասնագիտությունն էին։