Զիբաբվեի Մանա Պուլս արգելոցում սարսափելի դեպք է տեղի ունեցել 2016 թվականին։ Որսագողերը հետապդնել են փղերին ու կրակ բացել նրանց վրա՝ փղոսկրերը գողանալու համար։ Սակայն պահակները լսել են ձայներն ու շտապել դեպքի վայր։ Որսագողերը փախել են, իսկ նրանց արձակած գնդակը մնացել է փղի գլխում, ինչը կենդանուն անասելի ցավեր է պատճառել։ Պահակները մի քանի օր հետևել են կենդանուն ու հասկացել, թե ինչից է տանջվում նա։ Փղին քնեցրել են ու վիրահատական միջամտությամբ հեռացրել գնդակը։