Պանդայի քմահաճ ձագը փորձում է փախչել փոքրիկ պանդաների մանկապարտեզից


17:13 , 11 հոկտեմբեր, 2019

Չինաստանի կենդանաբանական այգիներից մեկում զվարճալի տեսարան են նկարահանել փոքրիկ պանդաների կյանքից: Տեսանյութում աշխատակիցը փորձում է ձագերին մենակ թողնել նրանց համար նախատեսված վանդակապատ տարածքում՝ պանդաների «մանկապարտեզում»: Սակայն ձագերից մեկը չի ցանկանում այնտեղ մնալ և հետևում է աշխատակցին՝ փորձելով նրա հետ դուրս գալ:

Աշխատակիցը վերցնում է ապստամբին և մեկ այլ պանդայի և նրանց հետ գնում է վանդակապատ տարածքի խորքը՝ նրանց թողնելով ճոճանակի վրա: Չնայած որ երկրորդ ձագը լիովին գոհ է իրավիճակից, առաջինը ցատկում է ճոճանակից և վազում է հսկիչի հետևից, բայց այս անգամ աշխատակցին վերջին պահին հաջողվում է դուռը փակել իր հետևից: Այնպես որ, փոքրիկ պանդան ստիպված է մնալ «մանկամսուրում»:

Տեսանյութը հուզել և հիացրել է ցանցի օգտատերերին, որոնք բազմաթիվ մեկնաբանություններ են թողել: