ԱՄՆ-ում արդեն 26 մարդ է մահացել վեյպի օգտագործումից


20:03 , 11 հոկտեմբեր, 2019

ԱՄՆ-ում ծխախոտի խառնուրդի օգտագործումից զոհերի թիվը հասել է 26-ի: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ԱՄՆ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնին:

Վերջին շաբաթվա ընթացքում վեյպի պատճառով առողջությանը վնաս հասցնելու հաստատված և հնարավոր դեպքերի թիվը աճել է 219-ով: Վեյպ օգտագործելու արդյունքում առողջության վատթարացման բողոքներով բժիշկներին է դիմել ընդհանուր առմամբ 1299 մարդ:

Թոքերի հիվանդություններ՝ վեյպ ծխելու արդյունքում, գրանցվել են ամերիկյան 49 նահանգներում, Կոլումբիայի շրջանում և Վիրգինյան կղզիներում: Նշվում է, որ միայն Ալյասկայում դեռևս չկան գրանցված դեպքեր: