Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվեց Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդին


18:00 , 11 հոկտեմբեր, 2019

2019 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել Է Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդին «խաղաղության հասնելու ջանքերի» եւ միջազգային համագործակցության գործում ներդրած ավանդի համար:

Ինչպես հոկտեմբերի 11-ին հայտարարել են Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի նախագահ Բերիտ Ռայս-Անդերսենը, նա պարգեւի Է արժանացել «Էրիթրեայի հետ սահմանամերձ հակամարտության լուծման նախաձեռնության համար», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: