Ջարեդ Լետոն վշտացել է, որ նրան կրկին չեն հրավիրել նկարահանվելու Ջոկերի մասին նոր ֆիլմում


23:00 , 11 հոկտեմբեր, 2019

Դերասան Ջարեդ Լետոն, որը եղել է Ջոկերի դերակատարը «Մահապարտների ջոկատը» ֆիլմում, վշտացել է, որ Warner Bros. ընկերությունը նրան կրկին չի հրավիրել նկարահանվելու հայտնի մարդասպանի դերում 2019-ին վարձույթում հայտնված նոր ֆիլմում, հաղորդում է LAD BIBLE-ը:

Հայտնի է, որ նոր ֆիլմում չարագործին մարմնավորել է Խոակին Ֆենիքսը, որը հայտնի է «Մարիա Մագդալենա» ֆիլմում Հիսուս Քրիստոսի դերով:

Դերասանն ասել է, որ իրեն «մեկուսացած և վշտացած է» զգացել: