Կիրա Նայթլին հանրությանն է ներկայացել երեխայի ծննդից հետո


00:01 , 12 հոկտեմբեր, 2019

Բրիտանացի դերասանուհի Կիրա Նայթլին վերջապես հանրության առջև դուրս է եկել երեխայի ծննդից հետո։ Նա անցել է կարմիր գորգի վրայով «Վտանգավոր տեղեկություններ» ֆիլմի պրեմիերայի ժամանակ, որտեղ նա գլխավոր դեր էր խաղում՝ տեղեկացնում է Daily Mail-ը։

Ֆիլմի բրիտանական պրեմիերան կայացել է Լոնդոնի կինոփառատոնում։ Կիրան հագել է Simone Rocha ապրանքանիշի սպիտակ զգեստ և ոսկեգույն բոկոտիկներ։