Ադրբեջանը սատարում է Սիրիայում Թուրքիայի գործողությանը


16:07 , 11 հոկտեմբեր, 2019

Panorama.am-ը գրում է.

Ադրբեջանը սատարում է Թուրքիայի «Խաղաղության աղբյուր» ռազմական օպերացիան Սիրիայի հյուսիսում: Ռիա նովոստիի հաղորդմամբ՝  ասված է այդ երկրի ԱԳՆ հայտարարության մեջ:

«Ադրբեջանը վճռականորեն դատապարտում է ահաբեկչության բոլոր ձևերն ու դրսևորումները և աջակցում է դրա դեմ պայքարի միջազգային ջանքերին: Այդ կապակցությամբ, մենք վստահ ենք, որ ինչպես թուրքական կողմն է հայտարարել, իրականացվող օպերացիան ծառայում է Սիրիայի տարածքային ամբողջականության շրջանակներում ահաբեկչության ռիսկի վերացմանը, հումանիտար խնդիրների լուծմանը, խաղաղության և համաձայնության ապահովմանը»,- ասված է հայտարարությունում:

Հոկտեմբերի 9-ին Թուրքիան օդային և ցամաքային հարձակում է սկսել Սիրիայի հյուսիսում՝ հիմնականում քրդաբնակ տարածքներում։ Նպատակը, ըստ Թուրքիայի նախագահ Էրդողանի թվիթերյան գրառման, «կանխել հարավային սահմանին ահաբեկչական միջանցքի ստեղծումը և խաղաղություն բերել տարածաշրջանին»: