ԵՄ գագաթնաժողովը կքննարկի Թուրքիայի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցը՝ Սիրիայում ռազմական գործողությունների պատճառով


14:26 , 11 հոկտեմբեր, 2019

ԵՄ գագաթնաժողովում քննարկվելու է Թուրքիայի դեմ պատժամիջոցների հնարավոր կիրառումը Սիրիայում «Խաղաղության աղբյուր» գործողության պատճառով: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով Ֆրանսիայի եվրոպական հարցերով և արտաքին գործերի նախարարին կից պետքարտուղար Ամելի դե Մոնշալենին:

Պետքարտուղարը շեշտել է, որ ներկայումս հարցը քննարկման փուլում է:

Մոնշալենի խոսքերով, սիրիական պետության հյուսիսում «սարսափելի պայմաններ են խաղաղ բնակչության համար»:

Եվրամիության գագաթնաժողովը տեղի կունենա Բրյուսելում (Բելգիա) հոկտեմբերի 17-ից 18-ը: