Առաջարկվում է կանանց քվոտան ԱԺ-ում հասցնել 40 տոկոսի


13:59 , 11 հոկտեմբեր, 2019

Panorama.am-ը գրում է.

Այժմ Ընտրական  օրենսգրքով Ազգային ժողովում կանանց քվոտան սահմանված է 25 տոկոս, հաջորդ հերթական ընտրությունների ժամանակ կլինի 30 տոկոս: Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանն առաջարկում է դարձել 40 տոկոս: «Կանանց քաղաքական մասնակցության խթանում» քննարկմանը լրագրողների հետ զրույցում  Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանն ասաց, որ այժմ ԱԺ-ում և կառավարությունում իր գործընկերների հետ քննարկում է կանանց ներգրավածության համար օրենսդրական մեխանիզմներ ստեղծելու հարցը:
ԱԺ փոխնախագահի կարծիքով, եթե ստեղծվեն հնարավորությունները,  կանայք քաղաքականութուն մուտք գործելու հայտ կներկայացնեն:

Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, Լ. Նազարյանի խոսքով, Ընտրական օրենսգրքով նախատեսված է, որ եթե  կուսակցությունների ներկայացրած ցուցակներում կանանց համապատասխան ներկայացվածություն չկա, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի գրանցում:

«Դա կարող են պահպանել, բայց կարող ենք խրախուսական գործիքներ կիրառել, մասնավորապես պետական աջակցություն լինի այն կուսակցություններին, որոնք իրենց ցուցակներում կընդգրկեն կանանց»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: