Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է Նիդերլանդներում Հայաստանի դեսպանությունում


13:50 , 11 հոկտեմբեր, 2019

Հոկտեմբերի 10-ի երեկոյան ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության կողմից կազմակերպված ընդունելությանը՝ նվիրված ՀՀ անկախության տոնին:  Տեղի է ունեցել Սերգեյ և Լուսինե Խաչատրյանների համերգը՝ նվիրված Կոմիտասի 150 ամյակին:

Համերգին ներկա էին նաև Նիդերլանդների Սենատի նախագահը, դիվանագիտական կորպուսի անդամներ և հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: