«Հիշի՛ր, եթե մի բան կարող ես փողով գնել, ուրեմն՝ այն արդեն էժանագին է». Օշոյի՝ կյանքը տակնուվրա անող 15 մտքերը


18:30 , 11 հոկտեմբեր, 2019

Օշոն այն իմաստուններից էր, ով իր կյանքի օրոք միայն քննադատության ենթարկվեց, սակայն մահանալուց հետո այս հանճարեղ մտածելակերպով գիտակին ցիտում են շատ-շատերը։ Առաջարկում ենք ծանոթանալ նրա ամենահայտնի 15 մտքերին, որոնք կշրջեն յուրաքանչյուրի գիտակցությունն ու կյանքը։ 

1. Ի՞նչ տարբերություն՝ ո՞վ է ավելի գեղեցիկ, ավելի խելացի կամ հարուստ. կարևորը, թե մարդը երջանի՞կ է, թե՞ ոչ։ 
2. Հիշի՛ր, եթե մի բան կարող ես փողով գնել, ուրեմն՝ այն արդեն էժանագին է։ 

3. Ամեն ինչի պատճառը մեր ներսում է։ Դրսում միայն արդարացումներ են։ 

4. Կյանքը քո շուրջը գեղեցիկ դարձրու, և թող յուրաքանչյուր մարդ, ով կհանդիպի քեզ, համարի քո հետ հանդիպումն իսկական պարգև։ 

5. Ուղղակի լինել այնպիսին, ինչպիսին կաս, նշանակում է արդեն իսկ լինել գեղեցիկ։ 

6. Եթե զգում եք, որ ձեր շուրջն ամեն բան կործանվում է, մտածե՛ք, թե ինչ նոր բան կարող եք կառուցել քանդված ու դատարկ մնացած տեղերում։ 

7. Մարդու հետ մտերմությունը որոշվում է նրանով, թե կարո՞ղ ես արդյոք նրա հետ լռել։ 

8. Եթե դուք կարծում եք, որ խաբում եք մյուսներին, իրականում խաբում եք ինքներդ ձեզ։ 

9. Եթե դուք «ոչ» ասել չեք կարողանում, ապա ձեր «այո»-ն ևս երբեք արժեք չի ունենա։ 

10. Դու գտնում ես ուրիշների մեջ այն, ինչ կա քո մեջ։ 

11. Երջանիկ լինելու համար առաջին հերթին պետք է համարձակ լինել։ 

12. Վերջիվերջո, մարդն ապրում է նրանով, ինչ իր ներսում է։ 

13. Մարդիկ մեռնում են դատարկաձեռն։ 

14. Մենակությունը, երբ հոգնել ես ինքդ քեզնից, վախենում ես ինքդ քեզնից ու այլևս չես կարող ինքդ քեզ հանդուրժել։ 

15. Ոչ ոք չպետք է հետևի որևէ մեկին, յուրաքանչյուրը պետք է անցնի իր սեփական ճանապարհը։