Լաուտարո Մարտինեսը մերժել է Մեսսիին և Բարսելոնային


13:05 , 11 հոկտեմբեր, 2019

Armsport.am-ը գրում է.

Միլանի «Ինտերի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը մերժել է կատալոնական «Բարսելոնայի» առաջարկը և նոր պայմանագիր կկնքի Միլանի «Ինտերի» հետ, տեղեկացնում է Calciomercato.it-ը:

Ֆուտբոլիստի գործակալ Բետո Յակեն հայտարարել է, որ մոտ օրերին Լաուտարոն երկարաժամկետ պայմանագիր կկնքի ներաձուրիների հետ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լաուտարո Մարտինեսի տրանսֆերի դիմաց կատալոնական գրանդը պատրաստ է 110 միլիոն եվրո վճարել: Նրան կատալոնական թիմում էր ցանկանում տեսնել «Բարսելոնայի» առաջատար Լեոնել Մեսսին: