Թրամփը չի բացառել, որ ԱՄՆ-ը կարող է միջնորդ դառնալ Թուրքիայի և Սիրիայի քրդերի միջև


11:43 , 11 հոկտեմբեր, 2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը հնարավոր է` միջնորդի դեր ստանձնի Թուրքիայի և Սիրիայի քրդերի միջև: Այդ մասին Սպիտակ տան ղեկավարը գրել է Twitter-ում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄՆ առաջնորդը նշել է, որ առկա է իրավիճակի հանգուցալուծման 3 տարբերակ. առաջին՝ զորք ուղարկել Սիրիա և խնդիրը լուծել ռազմական ճանապարհով, երկրորդ՝ ֆինանսական կոշտ պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ, երրորդ՝ հանդես գալ որպես միջնորդ Թուրքիայի և Սիրիայի քրդերի միջև:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Սիրիայում ռազմական գործողությունների մեկնարկի մասին: Գործողության հիմնական նպատակը Թուրքիայի հետ Սիրիայի սահմանը սիրիական քրդերի ինքնապաշտպանական ուժերից մաքրելն է, այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու սիրիացի փախստականներ տեղակայելն է: