Լենդրուշ Հովհաննիսյանը նշանակվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր


11:44 , 11 հոկտեմբեր, 2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լենդրուշ Հովհաննիսյանին Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին, 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի հոկտեմբերի 3-ի ԲԴԽ-66-Ո-151 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լենդրուշ Հովհաննիսյանին նշանակել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում: