Դադարեցվել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեների գազամատակարարումը


09:50 , 11 հոկտեմբեր, 2019
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 10-ին ժամը 17.30-ից դադարեցվել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Անտառային, Մաշտոցի, Իսահակյան, Թամանյան, Սարմենի փողոցներով պարփակված թաղամասերի գազամատակարարումը: