Ամերիկացի հաղորդավարուհու որդին քիչ էր մնում՝ խափաներ NBC-ի եթերը (Video)


09:28 , 11 հոկտեմբեր, 2019
NBC հեռուստաալիքի հաղորդավարուհի Քորթնի Քյուբի որդին քիչ էր մնում՝ խափաներ մոր եթերը: Միջադեպի տեսագրությունը հրապարակել են YouTube-ում։ Քյուբը պատմում էր Սիրիայի ներկա իրադրության մասին, երբ կադրում հայտնվել է տղան եւ գրկել մորը: Կինը շեղվել է եւ պարզաբանել. «Ներեցեք, այստեղ իմ երեխաներն են»: Պատկերը փոխարինվել է մերձավորարեւելյան տարածաշրջանի քարտեզով: Մի քանի վայրկյան անց Քյուբը կրկին հայտնվել է կադրում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: