ԵՏՄ նիստի ժամանակ «էկզոտիկ» պահ է եղել. ինչ է ասել Փաշինյանին «դուզ» խոսքը հումորով ասող Լուկաշենկոն. «Իրատես»


09:27 , 11 հոկտեմբեր, 2019

«Իրատես» թերթը գրում է.

«Ասում են, թե Հայաստանում տեղի ունեցած ԵՏՄ նեղ կազմով նիստի ժամանակ խիստ «էկզոտիկ» պահ է «արձանագրվել»՝ «դուզ» խոսքը հումորով ասելու վարպետ Լուկաշենկոյի կատարմամբ:

Նիստի ընթացքում քննարկվել են հաջորդ հանդիպման վայրն ու օրը, որոշվել է եւս մեկ արտահերթ նիստ անցկացնել՝ հստակեցնելու՝ ով է լինելու Տիգրան Սարգսյանի փոխարինողը ԵԱՏՄ «վարչապետի» պաշտոնում, ու նաեւ որոշ օրենսդրական նախաձեռնություններ վերջնական տեսքի բերել:

Որոշվել է` դեկտեմբերի 20-ին, Սանկտ-Պետերբուրգում, սակայն Վլադիմիր Պուտինն ասել է` այդ օրը КГБ-ի տոնն է, ես պետք է պարգեւներ հանձնեմ, հետո հավելել, որ դեկտեմբերի 19-ին կհանձնի, այսինքն՝ կմասնակցի նիստին:

Նիկոլ Փաշինյանը «պապից ավելի կաթոլիկ» է եղել՝ առարկելով, թե Հայաստանում նույնպես տոնը տոնվելու է, եւ ինքը նույնպես պետք է պարգեւներ հանձնի: Լուկաշենկոն ասել է. «Էլ ի՞նչ КГБ, ЦРУ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: