Կինը ցանկացել է մեծացնել կատվի շրթունքները


06:49 , 11 հոկտեմբեր, 2019

Գեղեցկության սրահներից մեկում կինը ցանկացել է մեծացնել կատվի շրթունքները: Այցելուներից մեկը կատվին խլել է տիրուհու ձեռքից և նրանց միջև ծեծկռտուք է սկսվել:

Գեղեցկության սրահի տնօրենին չի հաջողվել կնոջը բացատրել, որ կենդանիներին նման գործողության չեն ենթարկում, իսկ հաճախորդուհին չի հանդարտվել:

Սրահի այցելուներից մեկն էլ խորհուրդ է տվել ընտանի կենդանուն չտալ տիրուհուն՝ մինչև ոստիկանության ժամանելը: Դրանից հետո կինը բռունցքներով հարձակվել է սրահի տնօրենի և այցելուի վրա, վերցրել է կատվին և անհետացել: