Ժողովրդական 5 դեղամիջոց, որոնք երբեք չպետք է փորձարկեք ձեզ վրա


08:09 , 11 հոկտեմբեր, 2019

Նախքան ժամանակակից բժշկության զարգացումը մարդիկ առանձնապես ընտրություն չունեին: Նրանք հիվանդությունները բուժելու համար մեծ քանակությամբ ժողովրդական միջոցներ են հորինել:

Գիտությունն ու փորձառությունը մեզ այսօր ավելի անվտանգ և արդյունավետ այլընտրանքներ են առաջարկում, բայց որքան էլ որ տարօրինակ է, շատերն են մինչ օրս օգտվում ժողովրդական միջոցներից: Դրանց մի մասն անվտանգ են, սակայն կան նաև այնպիսիք, որոնք ոչ միայն չեն օգնի, այլև կարող են նաև վնասել:

5 այդպիսի միջոց ենք ներկայացնում, որոնք երբեք պետք չէ կիրառել:

1. Կարագ՝ այրվածքների դեմ

Վառե՞լ եք ձեռքը: Պետք չէ կարագ քսել, քանի որ դրա պատճառով կարող են մանրէներ առաջանալ, որոնք կմեծացնեն վարակի հավանականությունը: Կարագը, քսուկներն ու նման միջոցները նաև մաշկի տակ պահում են ջերմությունը, իսկ դա իր հերթին մեծացնում է այրվածքի հատվածը և խորացնում է այն: Ցավը թեթևացնելու համար ձեռքը սառը ջրի մեջ դրեք և դիմեք բժշկի:

2. Մոմ ականջի մեջ՝ ծծումբի դեմ

Եթե շատ է ականջի մեջ ծծումբ հավաքվում, և չեք ցանկանում գնալ բժշկի, ապա ժողովրդական միջոցների երկրպագուները պնդում են, որ տաք մոմը ականջի մեջ կաթացնելը կազատի ձեզ այդ խնդրից:

Իրականում դա ոչ միայն արդյունավետ չէ, այլ նույնիսկ վտանգավոր է: Շատ են դեպքերը, երբ մոմը ականջի մեջ պնդացել և խցանումներ է առաջացրել և նույնիսկ ականջի մեջ այրվածքների պատճառ է դարձել և ծակել թմբկաթաղանթը:

3. Ծխախոտը՝ ականջի ցավի դեմ

Ոմանք առաջարկում են ծխել և ծուխը փչել հիվանդի ականջի մեջ: Ոմանք էլ պարզապես խոնավ ծխախոտն են մտցնում ականջի մեջ: Բնականաբար, դա չի բուժում և չի ազատում ցավից: Օգտվեք ավանդական միջոցներից, որոնք կարելի է գտնել դեղատներում և բժշկի դիմեք:

4. Սառեցված մսի կտորը՝ աչքի տակի կապտուկի դեմ

Որոշ իմաստով սա ընդունելի է. միսը կարող է քաշել հեղուկը, նվազեցնել այտուցն ու թեթևացնել ցավը: Սակայն դրա միջի մանրէները մեծացնում են վարակի հավանականությունը և միայն խորացնում են խնդիրը: Ավելի լավ է կապտուկի վրա սառույցի կտոր դնել կամ տոպրակով սառեցված բանջարեղեն, բայց դա էլ՝ ծայրահեղ դեպքերում:

5. Լնդերի ցավի դեմ՝ ալկոհոլը

Երբ փոքրիկն ատամ է հանում, ծնողները ցանկանում են օգնել նրան և թեթևացնել ցավը, և երբեմն նրանք փոքրիկի լնդերին կոնյակ են քսում: Բայց բժիշկները զգուշացնում են. ալկոհոլի ցանկացած քանակություն փոքրիկի համար վտանգավոր է: Դրա փոխարեն լնդերը սրբեք սառը խոնավ կտորով, ինչը կթեթևացնի ցավը: Բացի այդ՝ խորհրդակցեք մանկաբույժի հետ և դեղատներից ձեռք բերեք այդ նպատակով հատուկ ստեղծված գելեր և ցավազրկող միջոցներ: