Շնաձկան դաջվածքով սուզորդը հսկայական մարդակեր շնաձկանը զրկել է ատամներից


05:09 , 11 հոկտեմբեր, 2019

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի ափերին ջրասուզորդի վրա մարդակեր շնաձուկ է հարձակվել։

Սան-Ֆրանցիսկոյի բնակիչ Դենի Մակդենիելը կայակով լողալիս զգացել է, որ ինչ-որ բան հրում է իրեն։ Նա ետ է նայել և այնտեղ տեսել հսկայական շնաձկանը։ Շնաձուկը ատամներով բռնել է նավակը և այնպես թափահարել, որ նավակը շուռ է եկել։ Այնուհետև ձուկը հեռացել է։

Շնաձկան երկու ատամները մնացել են նավակի վրա։ Ատամները բավականին մեծ են եղել, և նրա չափսերից ելնելով՝ շնաձուկն ունեցել է 5.8 մետր երկարություն։ Մակենդելը նշում է, որ առաջին անգամ է տեսնում նման մեծության գիշատիչ ձուկ, թեև արդեն 20 տարի է՝ ջրասուզորդ է։

Միջադեպից երեք ժամ անց ջրասուզորդը կրկին վերադարձել է ծով և շարունակել սուզվել։